Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը

11:54, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին:

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու և քննական աշխատանքները ստուգելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել նախարարության ներկայացուցիչներ և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմը:

Հրամանով սահմանվել է, որ կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին:

Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:

2063 | 0
Facebook