Եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների և բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է: Իշխանության ներսում ևս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, և Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, և մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»: Մանրամասները՝ թերթի համարում:
|