Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը և Բելառուսն ստեղծել են հզոր լազեր՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար

20:48, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Ռուսաստանը և Բելառուսն ստեղծել են հզոր լազեր՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար

Բելառուսական «Լեմտ» գիտատեխնիկական կենտրոնը ռուսական գիտահետազոտական ​​ինստիտուտների հետ համատեղ մշակել է 100 կՎտ հզորությամբ լազերային մոդուլ։
     Նրա օգնությամբ զինվորականները կկարողանան ոչնչացնել պոտենցիալ հակառակորդի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Մոդուլի աշխատանքային նախատիպը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

Միևնույն ժամանակ, Մինսկում կայացած MILEX-2023 միջազգային ցուցահանդեսում փորձագետները ներկայացրել են իրենց մտահղացման վաղ նախատիպը։ Հաղորդվում է, որ այն կարողանում է արդյունավետ աշխատել մինչև 1,5 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին ԱՄՆ բանակը փորձարկել է 50 կիլովատանոց կարճ հեռահարության լազերային հակաօդային պաշտպանության համակարգ։ Նրա օգնությամբ նրանց հաջողվել է մի քանի անօդաչու թռչող սարք խփել։

5118 | 1
Facebook