Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունգարիայի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

14:42, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Հունգարիայի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

Առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտայի այցը Հայաստան: Այս մասին մայիսի 31-ին Հայաստան այցելած Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ սա վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:

Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:

2039 | 0
Facebook