Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում. «Հրապարակ»

08:48, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։ Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում»։

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում;

5285 | 0
Facebook