«Արբանյակից ինչո՞վ կուրախացնեք, արդարացրե՞լ է ներդրումները, որ կատարվել են, արդյո՞ք էդ ամեն ինչը ավելի էժան գնով հնարավոր չէր ձեռք բերել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դիմելով ԲՏԽ նախարար Ռոբերտ Խաչատրյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Արբանյակի թողարկումից հետո հայտարարվել էր, որ 2023-ի ընթացքում կունենանք ընդունիչ կայանն ու կառավարման կենտրոնը. նորմալ ընթանում են աշխատանքները: Շարունակում ենք կադրերի վերապատրաստման աշխատանքները, որպեսզի արբանյակի կառավարումն ամբողջությամբ կարողանանք ինքնուրույն ՀՀ-ից իրականացնել, տեխնիկապես արդեն ունենք այդ հնարավորությունը»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով նաև ներդրումների ու գնի վերաբերյալ հարցին. «1 տարվա մեջ ասել, որ ներդրումն արդարացված է, կամ սպասել, որ ամբողջ ներդրումը հետ կբերենք, իրատեսական չէ: Կարճ ժամանակում այլ տարբերակ չկար. շուկայական գինն ու որակը բավականին մրցունակ են»: