Խնդրում ենք սպասել...

Միջազգային

83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թյորները

23:00, չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ.
83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թյորները

Այսօր 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի և շվեյցարացի երգչուհի, դերասանուհի և պարուհի Թինա Թյորները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Թինա Թյորները մահացել է երկարատև հիվանդությունից հետո Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտ քաղաքում գտնվող իր տանը։

Նա ութ Գրեմմիի մրցանակակիր է։ Իր արտիստիզմի, խառնվածքի և բեմական արտահայտչականության համար նրան անվանել են «Ռոքնռոլի թագուհի»։

18570 | 0
Facebook