«Նիկո՛լ, Ալենը, որ թքեց, ասեցիր՝ էմոցիա ա, Աստված չի, ու չբռնիր, բա ինչի՞ էս կնոջը չես ասում՝ էմոցիա ա, Աստված չի... բա էմոցիա ա, բա էրեխուն ա կորցրել, Ալենը էրեխո՞ւն էր կորցրել, որ թքեց: Ստեղ օրենք կա, ընդեղ օրենք չկա՞, որ Ալենը թքեց»,- ֆեյսբուքյան եթերով՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու հարցին, ասել է երգչուհի Շպռոտը:
«Այսինքն՝ մի տեղ վատ արարքը չպատժվեց, մյուս տեղը՝ պատժվե՛ց. այսինքն՝ էս երկրում արդարություն չկա՞»,- հարց է ուղղել իշխանությանը երգչուհին: