Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշում հանրակրթության ողբալի վիճակը». Ոսկան Սարգսյան

01:12, կիրակի, 21 մայիսի, 2023 թ.
«Տավուշում հանրակրթության ողբալի վիճակը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում հանրակրթության ողբալի վիճակը․ ատեստավորման հայտ ներկայացրած 210 ուսուցչից հաջողության է հասել ընդամենը 47-ը
     Հայաստանի հանրակրթության ոլորտում խիստ մտահոգիչ վիճակ է։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործը խիստ տարփողվում է օրվա իշխանության կողմից, սակայն այն վատ է կազմակերպված, ուսուցիչները չեն ցանկանում դրան մասնակցել, մասնակցածներն էլ ցածր ցուցանիշներ են ունենում։
     Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզի հանրակրթական դպրոցներից 2022 թվականին կամավոր ատեստավորման նպատակով հայտագրվել է 210 ուսուցիչ, մասնակցել է՝ 122-ը։ Ատեստավորմանը մասնակցածերից 47 ուսուցիչ 70-100% արդյունք է ապահովել, որոնք ստանում են համապատասխան հավելավճար»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3768 | 0
Facebook