«Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար». Տեր Անդրեաս քահանա Թավադյան
10:18, հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ.
«Մենք պետք է շարունակենք մեր ծառայությունն այնտեղ, ռուսն էլ պետք է շարունակի իր առաքելությանը: Ըստ խոստման, համաձայնության, վանքը պետք է պահպանել»,- ասել է ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ անդրադառնալով Դադիվանքը լքելու՝ Բաքվի սպառնալիքներին: Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով՝ հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար: