Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգել». Գառնիկ Դանիելյան

14:42, երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ.
«Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգել». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Էկոնոմիկայի փոխնախարարի ներկայությամբ բարձրաձայնեցի ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում պետական պատշաճ ուշադրության բացակայության և դրա վտանգավոր հետևանքների մասին։
     Բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգել, որ այսպիսի արտադրանքը սպառելիս տուժել է իրենց առողջությունը․ նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել։
     Ոլորտի պատշաճ վերահսկողության իրականացումը խիստ անհրաժեշտություն է։
     Բազմաթիվ հարցումներ եմ արել՝ ճշտելու, թե ունե՞նք լաբորոտորիաներ, որոնք պարզում են սպիրտի բաղադրությունը։
     Մինչ այսօր չեմ ստացել այդ հարցի հստակ պատասխանը»:

13760 | 0
Facebook