Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիրելի ուսուցիչներ, մի վախեցեք, դիմեք, արդեն կան առաջին արդյունքները». ԿԳՄՍ նախարար

22:54, ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ.
«Սիրելի ուսուցիչներ, մի վախեցեք, դիմեք, արդեն կան առաջին արդյունքները». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Ինչպես գիտեք, ամբողջությամբ փոխել ենք ուսուցիչների տարակարգի մեխանիզմը, որ գործում էր շուրջ տասը տարի և 10 տարվա արդյունքում ոչ ոք չուներ ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի տարակարգ՝ հիսուն տոկոս հավելավճարով։
     Լրիվ վերափոխված համակարգով նոր ենք մեկնարկել գործընթացը, արդեն կան առաջին արդյունքները, և առաջին իսկ փորձից արդեն ունենք ուսուցիչ, որ չորրորդ՝ ամենաբարձր տարակարգ ունի նոր մոտեցմամբ։
     Սիրելի ուսուցիչներ, մի վախեցեք, դիմեք, նոր մոտեցումները ուղղված են միայն նրան, որ խրախուսեն ձեր մասնագիտական զարգացումը՝ վարձատրության բարձրացմանը զուգընթաց։
     Ի դեպ, արդեն ավելի քան հազար դիմում ունենք կամավոր ատեստավորման համար։ Դիմում են նաև այս պահին ուսուցիչ չաշխատող, բայց պահանջներին բավարարող մարդիկ։ Դիմում են նաև քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները։ Դիմում են նաև միջին մասնագիտական կրթությամբ դպրոցներում դասավանդող ուսուցիչները։
     Օգտագործեք բոլոր հնարավորությունները, սիրելի ուսուցիչներ, դրանք միայն նպաստելու են մեր երեխաների կրթության որակի բարձրացմանը, որ բոլորիս գերխնդիրն է»։

3402 | 0
Facebook