Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեոնիդ Բրեժնևի համար բացված հատուկ դուռ և կախովի ծածկ. հետաքրքիր փաստեր «Ռոսիա» կինոթատրոնի մասին

22:54, հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ.
Լեոնիդ Բրեժնևի համար բացված հատուկ դուռ և կախովի ծածկ. հետաքրքիր փաստեր «Ռոսիա» կինոթատրոնի մասին

Երևանի ամենամոդեռնիստական շինություններից մեկը համարվող «Ռոսիա» կինոթատրոնն այսօր այլևս չի շահագործվում՝ ըստ իր սկզբնական նշանակության, սակայն մինչ այսօր էր հետաքրքիր պատմություններ կան կինոթատրոնի շենքի կառուցման ու հետագա շահագործման մասին։


     Շենքը կառուցվել է 1970-ական թվականնների սկզբին Երևանի Սև շուկայի տեղում։
     Շենքի հեղինակներն են նշանավոր ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը և Հրաչյա Պողոսյանը։

     Նախապես հայտարարված մրցույթին մասնակցել է նաև Ալեքսանդր Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:
     Մոտ երկու օր բուռն քննարկումներից հետո Երևանի Քաղխորհուրդի կողմից հաստատվում է նախագիծը։
     Քանի որ շենքը խիստ մոդեռնիստական էր, շինարարների համար կառույցը անհասկանալի էր ու անսովոր, ինչի արդյունքում աշխատանքները դժվար էին ընթանում։
     Նախագծի հեղինակները շինարարների աշխատանքները հեշտացնելու նպատակով պատրաստել էին սենյակի մեծությամբ մեծ մանրակերտ։

     Շենքում իրականացված կախովի ծածկը Հայաստանում առաջին անգամ էր կիրառվում՝ այն էլ առանց հենարանի։
     Համալիրը ուներ 1000 և 1600 տեղանոց կինոդահլիճներ, ցուցասրահներ, բար, ռեստորան։

     Կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։
     1978 թվականին, երբ Երևանում պատրաստվում էին տոնել Արևելյանը Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակը, սպասվում էր նաև Լեոնիդ Բրեժնևի այցը Հայաստան։ «Ռոսիա» կինոթատրում էր նախատեսված հանդիսավոր նիստի անցկացումը, որտեղ Մոսկվայից ժամանած անվտանգության աշխատակիցների որոշմամբ հատուկ Բրեժնեվի համար բացվում է առանձին մուտք։

     Լեոնիդ Բրեժնեվը այդպես էլ չի ժամանում Հայաստան։
     Նախագծի հեղինակները ցանկանում էին շենքը անվանել «Նոյան Տապան» կամ «Արարատ», սակայն որոշվեց այն անվանել «Ռոսիա»։

     Այստեղ է կայացել էդմոն Քեոսայանի «Հուսո աստղ» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել Արմեն Ջիգարխանյանը և Էդմոն Քեոսայանը։
     «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվել է 2004 թվականին և վերածվել առևտրի կենտրոնի։

5908 | 1
Facebook