Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարի է ենթարկվել Արիանա Հովսեփյանը

10:18, կիրակի, 02 ապրիլի, 2023 թ.
Վթարի է ենթարկվել Արիանա Հովսեփյանը

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով եղել է ուշագնաց վիճակում, առաջինն օգնության են հասել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։

40895 | 3
Facebook