Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակվել են լուսանկարներ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում տեղի ունեցած փլուզումից

21:48, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Հրապարակվել են լուսանկարներ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում տեղի ունեցած փլուզումից

ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում տեղի ունեցած փլուզումից:
     Հիշեցնենք՝ ժամը 14։20-ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ժամը 15։10-ից՝ վերականգնվել։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

4573 | 3
Facebook