Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արենիի յուրահատուկ կառույցը՝ Սելավապահը

23:48, ուրբաթ, 31 մարտի, 2023 թ.
Արենիի յուրահատուկ կառույցը՝ Սելավապահը

1975-1980-ական թվականներին Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակա լեռներում կառուցվել է երկաթբետոնե ցանցաձև մի կառույց, որի նպատակն էր տարվա որոշ եղանակներին գյուղը պաշտպանել լեռներից մեծ արագությամբ գահավիժող անձրևային, ցեխաքարային հոսքերից։
     Կառույցն ունի մոտ 50 մետր բարձրություն և գտնվում է դեպի սահմանային Խաչիկ գյուղ տանող ճանապարհին։ Այսօր այս կառույցը ավելի շատ մեծ հետաքրքություն է իրենից ներկայացնում զբոսաշրջային առումով, քանի որ ունի յուրահատուկ տեսք և կառուցվածք։

Խորհրդային տարիներին Հայաստանում բազմաթիվ բնակավայրեր են հաշվառվել՝ որպես սելավավտանգ տեղամասեր և նման կառույցների և ձեռնարկված այլ միջոցների նպատակը լեռներում առաջացած ավազահոսքերի հասցրած վնասների նվազեցումն էր։

7341 | 0
Facebook