Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում գյուղացիները ճանապարհ են փակում՝ ոռոգման ջրի պահանջով

20:12, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Ադրբեջանում գյուղացիները ճանապարհ են փակում՝ ոռոգման ջրի պահանջով

Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչներն այսօր՝ մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը:
     Ավելի վաղ՝ մարտի 13-ին ոստիկանները ցրել էին շրջանի բնակիչների բողոքի ակցիան: Այդ օրը տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, սակայն նրանք չեն կատարել իրենց խոստումը։ Ցուցարարներն ասել են, որ ստիպված են ջուր գնել ոռոգման համար:

3872 | 0
Facebook