Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուս զինվորականների՝ ադրբեջանցիների գնդակոծությունից վնասված մեքենան

22:48, չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ.
Ռուս զինվորականների՝ ադրբեջանցիների գնդակոծությունից վնասված մեքենան

Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերահսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրոշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։
     Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այսօր հայտնի դարձավ, որ զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

11445 | 1
Facebook