Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Սպիտակ տուն

13:12, չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ.
Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Սպիտակ տուն

ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայությանը, հայտարարել է. «Նախկինում էլ ասվել է, որ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը:

Մենք չենք ցանկանում տեսնել բռնություններից որևէ մեկը, ցանկանում ենք տեսնել, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։

4194 | 1
Facebook