Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

92-ամյա մեդիամագնատը ամուսնանում է 5-րդ անգամ

10:12, երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ.
92-ամյա մեդիամագնատը ամուսնանում է 5-րդ անգամ

Ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը, ով ունի բազմաթիվ լրատվամիջոցներ, կինոընկերություններ և հրատարակչություններ ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ ամուսնանալու է Էնն Լեսլի Սմիթի (նախկին կաթոլիկ քահանան՝ ոստիկանությունում) հետ: Այս ամուսնությունը հինգերորդը կլինի 92-ամյա միլիարդատիրոջ համար, ով վերջերս է բաժանվել Միք Ջագերի նախկին կնոջից՝ Ջերի Հոլից։
     Մերդոքը 66-ամյա Սմիթի հետ ծանոթացել է նախորդ տարի:
     «Ես սարսափում էի՝ նորից սիրահարվել, բայց գիտեի, որ սա կլինի վերջինը: Թող լինի վերջինը: Ես երջանիկ եմ»,- ասել է Մերդոքը՝ New York Post-ին:

10326 | 0
Facebook