Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 61 փաստաբաններ պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ

15:12, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ.
Թուրքիայում 61 փաստաբաններ պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ

61 թուրք իրավաբաններ, «Ժողովրդի իրավաբաններ» միության նախաձեռնությամբ, քրեական հայց են ներկայացրել փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների առնչությամբ: Հայցն ուղղված է մի շարք պետական գործիչների, այդ թվում՝ Էրդողանի, դեմ, որոնց նրանք պատասխանատու են համարում մարդկային մեծ կորուստների և հասցված նյութական վնասի համար:

Իրավաբանները պահանջել են քննությունն իրականացնել երկրի ղեկավարի, քաղաքապետերի և այլ պետական գործիչների դեմ, քրեական գործ հարուցել պետական մեղադրանքի արդյունքներով:

4539 | 0
Facebook