Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրեն լավագույնս դրսևորած գեներալին առանց իրավական հիմքերի ազատազրկելը նոր կապիտուլյացիայի նախապատրաստություն է». Մենուա Սողոմոնյան

00:54, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ.
«Իրեն լավագույնս դրսևորած գեներալին առանց իրավական հիմքերի ազատազրկելը նոր կապիտուլյացիայի նախապատրաստություն է». Մենուա Սողոմոնյան

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը հայոց բանակի դեմ գործող իշխանությունների հերթական թշնամական քայլն է։ Նպատակն առավել քան պարզ է՝ թուլացնել պաշտպանունակությունն այն աստիճան, որ արդարացվեն նորանոր զիջումները թշնամուն, որ գնալով քչանա արժանապատիվ մարդկանց որոշումը՝ դառնալ սպա և ծառայել հայրենիքին, որ ամեն անգամ, երբ արժանապատիվ հայ մարդը պահանջի ազգային-պետական շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն, նրան հակադարձեն՝ «ո՞նց, ինչո՞վ․․․»։
     Ռազմական գործից անտեղյակ Սուրեն Պապիկյանին դարձնել ռազմական ոլորտի թիվ մեկ պատասխանատու, իսկ ռազմական գործողություններում ու մարտական հերթապահությունում իրեն լավագույնս դրսևորած գեներալին առանց իրավական հիմքերի ազատազրկել, այլ կերպ, քան նպաստել նոր կապիտուլյացիայի, նոր ցեղասպանության, կոչել հնարավոր չէ․․․
     Ուստի այս իշխանությունների դեմ պայքարը պետք է մեզանում իմաստավորվի՝ որպես պայքար Հայաստանի պետականությունը քանդողների, հայ ժողովրդին ցեղասպանողների դեմ»:

3054 | 2
Facebook