Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

18:12, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:

Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:

2283 | 0
Facebook