Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է պատասխան տալու, որ 5 տարում մաթեմատիկա չի սովորել երեխաների կեսը». Լևոն Բարսեղյան

21:12, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Ո՞վ է պատասխան տալու, որ 5 տարում մաթեմատիկա չի սովորել երեխաների կեսը». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Մեկին ասի՝ «Գրիր հազար հիսուն», գրեց 100050: 37 տարեկան տղա էր, ամուսնացած, երկու երեխայի տեր…
     18 թվի կեսից նոր իշխանություն է։ Ո՞վ է պատասխան տալու, որ 5 տարում մաթեմատիկա չի սովորել երեխաների կեսը։ Եվ ինչպես է պատասխան տալու։ Դրանից առաջ՝ հասկացանք, մեղավորներ ու պատասխանատուները չկան, չգտնվեցին, նոր իշխանությունը ոչ մի մեղավոր այդ զանգվածային անգրագիտության համար չգտավ։ Իսկ հիմա՞։ Կարդացեք.
     «2022թ-ի կրթության տեսչական մարմնի հաշվետվությունից որոշ թվեր.
     Հայոց լեզվի թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «լավ»՝ 1058-ը (29.2%), «բավարար»՝ 1081-ը (29.8%), «անբավարար»՝ 1006-ը (27.8%):
     Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «լավ»՝ 418-ը (11.8%), «բավարար»՝ 1383-ը (39%), «անբավարար»՝ 1577-ը (44.5%):
     40 դպրոցներում իրականացված ստուգումների շրջանակում սովորողների (VI, IX, XI) մնացորդային գիտելիքների մակարդակը որոշելու նպատակով տրված գրավոր աշխատանքների արդյունքներ։
     Կրթության տեսչական մարմնի 2022թ-ի հաշվետվություն»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
5361 | 0
Facebook