Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նշված տարածքներում ռազմական օբյեկտներ սարքելով՝ Ադրբեջանն ամենևին խաղաղասիրական չի տրամադրված». Ոսկան Սարգսյան

23:36, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Նշված տարածքներում ռազմական օբյեկտներ սարքելով՝ Ադրբեջանն ամենևին խաղաղասիրական չի տրամադրված». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «2020 թվականի պատերազմի ավարտից ավելի քան 2 տարի անց Ադրբեջանի իշխանությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում Արցախից գրաված, ադրբեջանական տարբերակով՝ «ազատագրված» տարածքներում զորամասերի, օդանավակայանների, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների, թունելների կառուցման համար, սակայն քաղաքացիական բնակչության համար բնակելի տների, ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ներդրումներ չի կատարում։ Ադրբեջանի էլեկտրական բաշխիչ ցանցերը տնօրինող «Ազերիշիգ» ընկերության կրթության և ներդրումների կենտրոնի տնօրեն Արազ Մամդեզադեն հայտարարել է, որ «ազատագրված» տարածքներում իրենց ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 750 բաժանորդի, որոնց մեծամասնությունը «ոչ բնակելի» բաժանորդներ են։ Այս չնչին թիվը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նշված տարածքներում ռազմական օբյեկտներ սարքելով՝ ամենևին խաղաղասիրական չի տրամադրված Արցախից մնացած հատվածի և Հայաստանի հանդեպ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3711 | 0
Facebook