Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են. «Ժողովուրդ»

09:36, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի մասով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Ընդդիմության նախաձեռնած քննարկման ժամանակ իսկական անակնկալ էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայությունը: Տեղեկացանք, որ Արսենյանի մասնակցությունը անակնկալ է եղել ոչ միայն ներկաների, այլ նաև սեփական թիմակիցների համար:

Արսենյանը ընդդիմության լսումներին մասնակցելու իր որոշումը չի քննարկել թիմակիցների հետ, միանձնյա որոշում է կայացրել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ թեև որևէ մեկին արգելված չի եղել մասնակցել այդ լսումներին, բայց որևէ մեկի մտքով անգամ չի անցել, որ իրենց թիմից ինչ-որ մեկը կարող է գնալ ու մասնակցել մի քննարկման, որտեղ հավաքված է հայկական քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր թևը: ՔՊ-ականներից շատերն իրենց աշխատասենյակներում ուղիղ եթերով ընդդիմության քննարկմանը հետևելիս են եղել, իրենց թիմակցին տեսել ու անակնկալի են եկել:

Գուրգեն Արսենյանը, թերևս, որոշել է գնալ ու միայնակ իր «կռիվը տալ» ընդդիմադիրների հետ: Իսկական ֆուրոր էր ոչ միայն Արսենյանի մասնակցությունը, այլ նաև նրա ելույթը, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7080 | 1
Facebook