Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից». Հայկ Մամիջանյան

10:24, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
«Լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից». Հայկ Մամիջանյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով երկու տարով ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայմանը՝ նկատել է, որ ԵՄ նախորդ առաքելության ժամանակ սահմանին հրադադարի ռեժիմը 15 անգամ խախտվել է և ոչ մի տեղ չի արձանագրվել:

Իսկ ԵՄ դիտորդների մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ իր խոսքով՝ բավական կոշտ հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը «տնային աշխատանքը» չի կատարել. «Ստրատեգիական դաշնակից Ռուսաստանին չի կարողացել կոմունիկացնել այդ գործընթացին, չի ներկայացրել, բացատրել իր որոշումը»:

Ըստ նրա՝ բոլոր այն երկրների ղեկավարները, ովքեր սեփական երկիրը դարձրել են ուժային կենտրոնների բախման կետ և այլ երկրներ են հրավիրել իրենց պետության տարածք՝ իրար հետ հարցեր պարզելու, անփառունակ ավարտ են ունենում:

ԵՄ դիտորդների տեղակայման համատեքստում պատգամավորը մտաբերել է 2022-ի նոյեմբերի 23-ին Փաշինյանի կողմից ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը չստորագրելը. «ՀԱՊԿ նախկին քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր, որ պատրաստ են սպառազինություն ուղարկել ՀՀ, բայց լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից»,- նման կարծիք է հայտնել Մամիջանյանը:

«Լայքեր հավաքելու համար Փաշինյանը հրաժարվել է զենքից». Հայկ Մամիջանյան
5194 | 2
Facebook