Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա». իրանցի խորհրդարանական

13:18, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա». իրանցի խորհրդարանական

Իրանը կպատասխանի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակմանը. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։
     «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատասխան կլինի՞ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությանը, որն ակնարկում էր Կիևի հնարավոր մասնակցությունը միջադեպին։ .
     Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ իրեն թույլ չի տալիս ավելի բացահայտ հարձակումներ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։
     «Նրանք շատ են վախենում: Որովհետև մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում»,- ասել է Աբասզադե Մեշկինին:

3673 | 0
Facebook