Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը

11:24, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
Իսրայելի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը

Ադրբեջանի և Իսրայելի նախագահներ Իլհամ Ալիևը և Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։
     Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, ցավակցություն հայտնել դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ալիևը նաև ցավակցություն է հայտնել իր իսրայելցի գործընկերոջը և Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։

5064 | 0
Facebook