Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մինչև ուկրաինական կրիզիսը, «սպասիբաների» շարք էր, որ ասում էր Պուտինին». Շարմազանով

17:00, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Մինչև ուկրաինական կրիզիսը, «սպասիբաների» շարք էր, որ ասում էր Պուտինին». Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 24TV-ի եթերում խոսելով 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման հրատապության մասին՝ հարց է բարձրացրել. «Եթե ՀՀ-ն ունի միլիոնավոր դոլարներ, որ տոնածառ տնկեն, կամ գնան գործուղումների, կամ պարգևավճար ստանան, կամ եվրոտեսիլներ կազմակերպեն, հիմա դա է ավելի առաջնայի՞ն, թե՞ պետության անվտանգության ամրապնդումը»:

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը ՀՀԿ-ի օրոք տարածաշրջանային գործոն էր, ոչ թե «պոլի շոր», ինչպես դարձել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Ըստ նրա՝ Հայաստանն ունի երեք սպառնալիք՝ Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության մոտեցումները դիտարկելիս՝ Շարմազանովը համեմատականներ է անցկացրել. «Փաշինյանը հեղափոխությունից առաջ ասում էր՝ ՀԱՊԿ-ը ՀՀ ադրբեջանացումա, Եվրասիական միությունից պետք է դուրս գանք, բայց դառնում է վարչապետ՝ ռուսների հետ պայմանավորվում է, հանուն իր աթոռի կանգնում, ասում է, որ ՀԱՊԿ-ում, Եվրասիական միությունում պետք է մնանք: Մինչև ուկրաինական կրիզիսը՝ առավոտից իրիկուն Պուտինին «սպասիբաների» շարք ա, որ ասում էր, կրիզիսից հետո ինքն ու իր ամբողջ թիմը միանգամից դառնում են հակառուս: Հետո կանչում են Սոչի, մեծավարի հասկացնում են, միանգամից հայտարարում է, որ ինքը ռուսական պլանի կողմնակիցն է: Հիմա էդ խեղճ ռուսները, ամերիկացիք, ֆրանսիացիք, բոլորը, ով որ սրանց հետ գործ ունեն, ի՞նչ պտի խոսան սրա հետ, էս մարդը ըստ իրավիճակի օրը հինգ անգամ կարծիք է փոխում: Փաշինյանի վտանգավորությունն ու սպառնալիքը նրա մեջ է, որ իր առավոտյան ու երեկոյան կարծիքները իրար հակասում են»,- տեսակետ է հայտնել Շարմազանովը:

«Մինչև ուկրաինական կրիզիսը, «սպասիբաների» շարք էր, որ ասում էր Պուտինին». Շարմազանով
3889 | 0
Facebook