Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

14:42, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջը, Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, իսկ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Ըստ հաղորդագրության՝ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ:

«Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը:

Կոլոմինան նաև ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

5122 | 0
Facebook