Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո

22:36, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո

Կարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո։

Նա տեսախցիկի վրա գրել է. «Artsakh, stay strong!!!» («Ուժեղ մնա, Արցախ»):

«Artsakh, stay strong!!!»
«Artsakh, stay strong!!!»

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

| | |
2640 | 1
Facebook