Բելառուսում այժմ մոտ 11 հազար ռուս զինվորական կա, մինչդեռ նրանց ռոտացիան ընթացքի մեջ է, և ուկրաինական սահմանի մոտ խմբավորման ավելացում չկա, երկուշաբթի օրը՝ հունվարի 16-ին, ասել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավար Սերխի Դեյնեկոն։
«Այսօրվա դրությամբ մենք չենք արձանագրում ռուսական և բելառուսական զորքերի խմբավորումների աճ մեր սահմանի անմիջական մերձակայքում։ Այսօր Բելառուսի Հանրապետության տարածքում ռուսական զորքերի թիվը կազմում է մոտ 11000 զինծառայող։ ժամանակի ընթացքում այս ցուցանիշը փոխվում է ամեն օր, քանի որ այժմ տեղի է ունենում ռուսական ստորաբաժանումների ռոտացիա...», - մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցներն Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարին։
Դեինեկոն վստահեցրել է, որ ուկրաինացի զինվորականներն ու սահմանապահները շարունակում են ամրապնդել Բելառուսի հետ սահմանը՝ նույնիսկ մեկ րոպե չդադարեցնելով աշխատանքը։