Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին»․ Սաղաթելյան

12:06, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին»․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. «Այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար:

Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ ,իրավիճակի մանրամասներին կանրադառանք լրացուցիչ»:

3604 | 0
Facebook