Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին

21:48, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Բելառուսը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին

Բելառուսում 2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացվեն Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների հետ, որոնք տարածաշրջանային ուժերի ավիացիոն բաղադրիչի մաս են կազմում։ Այս մասին հայտնում են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

Նախարարությունը նշել է, որ հունվարի 8-ին Բելառուս է ժամանել ՌԴ ԶՈւ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն բաղադրիչը։ Մարտավարական թռիչքային վարժանքների ընթացքում կներգրավվեն հանրապետության զինված ուժերի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր օդանավերը և ուսումնամարզական հենակետերը։

3591 | 0
Facebook