Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ճշմարտություն է, եթե նույնիսկ տարբեր կողմերից փորձեն ինձ թիրախավորել»․ Սուրենյանց

23:24, ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ.
«Սա ճշմարտություն է, եթե նույնիսկ տարբեր կողմերից փորձեն ինձ թիրախավորել»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մենք դեռ կարող ենք խուսափել մեծ աղետից՝ Փաշինյանով կամ առանց նրա
     Հայաստանի ներկայիս խորհրդարանը սոցիալ- պոպուլիստների և նացիոնալ- պոպուլիստների հավաքական է, որը տարբեր պատճառներով չի գնալու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
     Իհարկե, ես չեմ ուզում պատասխանատվությունը տարալուծել:
     Այն, որ բանակցային գործընթացը փակուղում է ու Հայաստանը և Ադրբեջանը կանգնած են նոր պատերազմի շեմին՝ հայաստանյան դերակատարներից թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
     Գիտեմ, որ «ազգային տրենդից» դուրս բան եմ ասում, բայց պնդում եմ՝ Բրյուսելի և Մոսկվայի վերջին բանակցությունները տապալվել են Փաշինյանի «փախուստի» հետևանքով:
     Սա ճշմարտություն է, եթե նույնիսկ տարբեր կողմերից փորձեն ինձ թիրախավորել:
     Ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե 44-օրյա պատերազմում պարտվելու, այլ պատերազմի սանձազերծմանը նպաստելու համար:
     Ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» էժանագին կարգախոսը չարտաբերելու, այլ խաղաղության գործընթացը սեփական իշխանության պահպանմանը զոհաբերելու համար:
     Մենք դեռ կարող ենք խուսափել մեծ աղետից, եթե քաղաքական ու հանրային մեծ ճնշում բանեցնենք Փաշինյանի վրա՝ ստիպելով վերջինս գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման:
     Հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր ձգձգված օրը նոր աղետ է ուրվագծում մեր ժողովրդի համար:
     Եթե Փաշինյանն այս ճշմարտությունը ստորադասում է իր մասնավոր քաղաքական շահերին, ապա հարաբերությունների կարգավորման պետք է գնալ՝ նրան իշխանությունից հեռացնելով»:

10037 | 1
Facebook