Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ եմ հանդիպելու ՔՊ-ի հետ, նրանք իրենց լավ չեն պահում». Բագրատ Սրբազան

20:18, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Պատրաստ եմ հանդիպելու ՔՊ-ի հետ, նրանք իրենց լավ չեն պահում». Բագրատ Սրբազան

Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկումների ժամանակ Համազգային շարժման հետագա քայլերը ներկայացնելիս՝ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմության հետ քննարկումներ են եղել, քայլերի հաջորդականություն մշակվել է։

Ինչ վերաբերում է իշխանական խմբակցության հետ շփումներին, ապա Բագրատ Սրբազանը շեշտեց՝ ես արդեն ասել եմ՝ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ։

«Իսկ իշխանական խմբակցության հետ շփումների մասին ես արդեն ասել եմ՝ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ։ Նրանք իրենց լավ չեն պահում, անկեղծ ասած, բայց ոչինչ, մեր առաքելությունը լավ չպահողների հետ գործելն է, ոչ թե լավ պահողների, այնպես որ մենք ոչ մի դժվարություն չունենք այդ իմաստով։ Մեր առջև մեր հայրենիքն է, մեր պետությունը, մեր կյանքը»,- ասաց նա։

«Պատրաստ եմ հանդիպելու ՔՊ-ի հետ, նրանք իրենց լավ չեն պահում». Բագրատ Սրբազան
1984 | 0
Facebook