Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀ իշխանությունները նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախի ժողովուրդը»․ Մետաքսե Հակոբյան

14:06, երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ.
«ՀՀ իշխանությունները նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախի ժողովուրդը»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Politik»-ին տված հարցազրույցում խոսել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին․ «Այստեղ մի վտանգ կա՝ հարմարվելու վտանգը. անկեղծ ասած, կարծես երևում է, որ թե՛ հայաստանյան կողմից, թե՛ այստեղ՝ Արցախում, սկսում են հարմարվել այս իրավիճակին, ինչը անթույլատելի է և հավասարազոր է չդիմանալու»։
     Իրավիճակի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությանն անդրադառնալով՝ Հակոբյանն ընդգծել է, որ չկան գործողություններ․ «Ելնելով իրենց հայտարարություններից ու պահվածքից՝ դրանք զուտ հումանիտար դաշտում են. պարզ ասվեց ՀՀ իշխանությունների կողմից, որ դրանից ավել որևէ ակնկալիք թող որևէ մեկը չունենա։ ՀՀ իշխանությունները՝ ինչպես թշնամի կողմը, նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախում ժողովուրդը»,- ասել է պատգամավորը։

«ՀՀ իշխանությունները նստած սպասում են, թե ինչքան կդիմանա Արցախի ժողովուրդը»․ Մետաքսե Հակոբյան
6778 | 2
Facebook