Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հաջողվել է երեքով զրուցել». Պուտին

15:00, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
«Հաջողվել է երեքով զրուցել». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին, գրում է ТАСС-ը։

Պուտինը նշել է, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, «հաջողվել է երեքով զրուցել»։ «Իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:

10668 | 1
Facebook