Ռուսաստանն ու Իրանն սկսել են 3000 կիլոմետր երկարությամբ նոր անդրմայրցամաքային առևտրային ճանապարհի կառուցումը, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ այս աշխատանքների շրջանակում Մոսկվան ընդլայնում է նավային ուղիները Վոլգայով, իսկ Թեհրանն ընդլայնում է երկաթուղային գիծը դեպի Չաբահար նավահանգիստ։ Արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել Եվրոպան շրջանցող և Սուեզի ջրանցքով առկա երթուղիները, այլև խուսափել արևմտյան երկրների միջամտությունից, որոնք «հազարավոր կիլոմետրերով» պատժամիջոցներ են հայտարարել։
Նշվում է, որ նոր առևտրային ճանապարհն անցնում է Վոլգայով, Ազովով և Կասպից ծովերով։ Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը այս նախագծի վրա կծախսեն մինչեւ 25 մլրդ դոլար։
Bloomberg-ը նաև մեջբերել է նավերի հետագծման տվյալները, որոնք ցույց են տալիս, որ տասնյակ ռուսական և իրանական նավեր արդեն երթևեկում են նոր ճանապարհով: