Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների. Լիտվայի ԱԳՆ

09:54, շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ.
Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել.

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն խոչընդոտում է ազատ տեղաշարժը, այլև վտանգում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները «բնապահպանական ակցիայի» անվան տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

3982 | 0
Facebook