Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր երկու տարի». Արցախի ՄԻՊ

21:00, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր երկու տարի». Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ:

Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ:

Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի: Փորձաքննության արդյունքներն անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։

Ֆոսֆորային զենքը՝

1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,

2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,

3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,

4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը:

Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»»։

| | |
3086 | 0
Facebook