Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փարիզում օգնություն են հայցում, որ ռուսները ՄԱԿ-ից մանդատ ստանան». Սյուզաննա Սիմոնյան

22:54, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
«Փարիզում օգնություն են հայցում, որ ռուսները ՄԱԿ-ից մանդատ ստանան». Սյուզաննա Սիմոնյան

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի մեծապատիվ մուրացկան իշխանավորները Փարիզում օգնություն են հայցում, որ ռուսները ՄԱԿ-ից մանդատ ստանան։ Ծոծրակները կտեսնեն, բայց այդ մանդատը չեն տեսնի, քանզի ո՞վ է լսել, որ ահաբեկիչ հռչակված պետությանը մանդատ տրվի։

Մեծապատիվների խելքով Արևմուտքն իրենց պետք է օգնի, որ Արցախն արևմուտքի հակառակորդի շլինքից կախված մնա։ Լավ, դրանք հեչ տրամաբանություն չունե՞ն, չեմ հասկանում։ Աներե՞ս են, թե՞ անուղեղ։ Պատկերացնո՞ւմ եք իսլամիստ ահաբեկիչներին ՄԱԿ-ի կողմից տրված մանդատով»։

4123 | 0
Facebook