Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ԱԺ-ն դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիային իշխանություններին

13:06, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.
Արցախի ԱԺ-ն դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիային իշխանություններին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը. «Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»:

4565 | 0
Facebook