Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հիշել է Պետրոս I-ին և ասել, որ «հատուկ գործողությունը» կարող է երկարաձգվել

20:06, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Պուտինը հիշել է Պետրոս I-ին և ասել, որ «հատուկ գործողությունը» կարող է երկարաձգվել

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» կարող է երկար գործընթաց ունենալ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է հատուկ գործողության արդյունքների երկար ընթացքին, ապա, իհարկե, սա կարող է երկար գործընթաց լինել։ Բայց հետո նշեցիք, որ նոր տարածքներ են ի հայտ եկել։ Սա այնքան նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է»,- Պուտինի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանի ղեկավարն Ազովի ծովն անվանել է «Ռուսաստանի Դաշնության ներքին ծով». «Սրանք լուրջ բաներ են։ Դեռևս Պետրոս Առաջինն էր պայքարում է Ազովի ծով հասնելու համար»:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելն իմաստ չունի, դրա կարիքը չկա։

5580 | 0
Facebook