Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Խաղաղություն չենք կարող ունենալ, որովհետև թուրքն ու ադրբեջանցին չեն ուզում»․ Արման Աբովյան

17:30, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
«Խաղաղություն չենք կարող ունենալ, որովհետև թուրքն ու ադրբեջանցին չեն ուզում»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 168TV-ի եթերում խոսել է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական պլանների և այս համատեքստում ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «Գործող իշխանություններն իսպառ հրաժարվում են ընկալել այն փաստը, որ Արցախը որպես առանձին միավոր չէ ընկալվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից. նրանց վերջնանպատակը Սյունիքով միջանցք ստանալն է։ Խաղաղություն չենք կարող ունենալ, որովհետև թուրքն ու ադրբեջանցին չեն ուզում: Ադրբեջանն ու Թուրքիան անում են ամեն ինչ, որ լայնածավալ պատերազմ սանձազերծեն, և ես չեմ տեսնում նույնիսկ միտում, որ այս իշխանություններն ինչ-որ իրական գործողություն կատարեն, որ այդ արհավիրքը, որը գալիս է, կանգնեցնեն: Ասեմ ավելին, եթե ձեզ թվում է, որ պատերազմն ավարտվել է, չարաչար սխալվում եք»,- ասել է Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Խաղաղություն չենք կարող ունենալ, որովհետև թուրքն ու ադրբեջանցին չեն ուզում»․ Արման Աբովյան
2106 | 0
Facebook