Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետբյուջեով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները». տնտեսագետ

15:30, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Պետբյուջեով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները». տնտեսագետ

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Sputnik Արմենիա» կենտրոնում, վերլուծելով 2023 թվականի ՀՀ բյուջեի ուժեղ և թույլ կողմերը, ասել է․ «Մենք ունենք պարադոքսալ վիճակ, երբ տնտեսությունն աճում է երկնիշ թվով, և աղքատությունը ոչ թե նվազում է, այլ մեկ ուրիշ զուգահեռով աղքատությունն էլ է աճում։ Ոչ միայն այստեղ է տրամաբանության խզումը, այլ նաև ստացված եկամուտները, որոնք գնում են պետական բյուջե, պետք է ուղղվեն այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք առաջնահերթություններ են, սակայն դա այդպես չէ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին, որոնք, ի դեպ, շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները։ Թռիչքաձև աճում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը»:

«Տարեսկզբից ՀՀ է ժամանել ավելի քան 300 հազար քաղաքացի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից, որը ՀՀ ընդհանուր բնակչության 10 տոկոսն է։

Դա չի կարող չազդել և չապահովել երկնիշ աճ և չազդել հարկային եկամուտների աճի վրա, սակայն տարեվերջին աղքատության մակարդակը հասնում է 42 տոկոսի։ ՀՀ-ում յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է։ Աղքատության մակարդակի հակառեկորդը պատկանում է Շիրակի մարզին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը»,- ավելացրել է Մանասերյանը։

«Պետբյուջեով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները». տնտեսագետ
2248 | 1
Facebook