Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Սա անթույլատրելի է». Արթուր Ղազինյան

15:18, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Սա անթույլատրելի է». Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Վերջերս հաճախ ենք լսում, որ ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը: Հաղորդագրությունն ավարտվում է հայկական կողմից տուժածների մասին և այդ պահին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ:

Ի՞նչն է այստեղ տարօրինակ: Նախկինում ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններում կար «պատասխան կրակի արդյունքում հակառակորդը լռեցվել է» արտահայտությունը, ինչը նշանակում էր՝ ՀՀ ԶՈւ-երը մատաղացու գառներ չէին, որ թշնամին երբ ցանկանար կրակեր նրանց վրա: ՀՀ ԶՈւ-երը գործում էին իրավիճակին համարժեք, իսկ յուրաքանչյուր սադրանք ստանում էր համարժեք պատասխան:

Արդեն տևական ժամանակ այս արտահայտությունը բացակայում է, ինչը խոսում է օրվա իշխանության վախերի մասին: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին արգելված է պատասխանել հակառակորդի սադրանքներին, իսկ առաջնագծում գտնվող Հայ զինվորները կրակի ընթացքում պետք է թաքնվեն կրակից և աղոթեն, որ ազիկները շուտ դադարեցնեն կրակելը:

Սա անթույլատրելի է. թշնամին զգում է մեր վախերը և օգտվում դրանից՝ մեզ պարտադրելով նոր զիջումներ ու ստորացումներ: Չի կարելի վախենալ ու առավել ևս ի ցույց դնել այդ վախերը: Եթե քո վրա կրակում են, ուրեմն՝ դու էլ պետք է կրակես, եթե քեզ սպանում են, դու էլ պետք է սպանես:

Վախից դողալով ու միջազգային ողբ կապելով ադրբեջանցիներին չես ստիպի հրաժարվել նոր սադրանքներից, չես ապահովագրի զինվորի կյանքն ու առողջությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Վախկոտներին ու անինքնասերներին չեն հարգում, չեն լսում, չեն ընդունում: Տղա եղեք...»:

| | |
3790 | 0
Facebook