Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արևմուտքն անսահման գին կվճարի Ռուսաստանին մեկուսացնելու համար». Էրդողան

19:18, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Արևմուտքն անսահման գին կվճարի Ռուսաստանին մեկուսացնելու համար». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» հաղորդաշարի եթերում ասել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյան քաղաքականությունը շատ լուրջ հետևանքների կբերի եվրոպական երկրների համար։

«Գինն անսահման կլինի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նաև նշել է, որ «Եվրոպան ավելի ու ավելի թանկ է վճարում այս գինը, և Լեհաստանը՝ նրա հետ մեկտեղ»։
     Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գործնականում առանց սահմանափակումների հարձակվում է Ռուսաստանի վրա։ Սրա պատճառով Մոսկվան ստիպված է դիմադրել։

Նա ոչ պատահական է անվանել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, քանի որ դրան նախորդել են ՆԱՏՕ-ի քայլերը։

Կիրակի օրը ամերիկյան The New Yorker ամսագրին տված հարցազրույցում ամերիկացի հայտնի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերն ասել է, որ ուկրաինական ճգնաժամի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները։ Նրա խոսքով, հատուկ գործողության մեկնարկի պատճառ են հանդիսացել ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով Մոսկվային անկյուն քշելու արևմտյան երկրների փորձերը։

8766 | 0
Facebook