ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումներ տալու բանաձևի նախագիծը։
Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր։ Դեմ է հանդես եկել 14 երկիր՝ Բահամյան կղզիները, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Զիմբաբվեն: Եվս 73 երկիր ձեռնպահ է մնացել:
Բանաձևը, մասնավորապես, «խորհուրդ է տալիս իր անդամներին՝ Ուկրաինայի հետ համագործակցելով, ստեղծել վնասների միջազգային ռեգիստր, որը կծառայի որպես փաստաթղթավորված ապացույց՝ պատճառված վնասի, կորուստների և վնասվածքների, որոնք պատճառվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունների հետևանքով»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Կիևին «հատուցումների» մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծն իրավաբանորեն անվավեր է համարել։ Նրա խոսքով՝ «նման որոշումը միայն կհանգեցնի աշխարհում անկայունության և լարվածության աճի»։